Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է 60-ամյա Վարուժան Թոսունյանը

Arevelk.am-ը հայտնում է լիբանանահայ ևս մեկ զոհի մասին․

««Արեւելք»ին յայտնի դարձաւ երէկ Պէյրութը ցնցած պայթումին հետեւանքով զոհուած 5-րդ հայորդիին անունը ՝ Վարուժան Թոսունեան է։

Մեր տուեալներով Թոսունեան մահացած է Մար Մըխայէլ շրջանին մէջ, որ կը համարուի մեծ թիւով հայորդիներով բնակեցուած քրիստոնէական թաղամաս։

Հանգուցեալը 60 տարեկան էր։

Յիշեցնենք, որ վերջին տուեալներով Պէյրութի մէջ զոհուած հայորդիներուն թիւը 5-ն է. իսկ նահատակ հայորդիներուն անուններն են ՝ Նազար Նաճարեան, Ճէսիքա Պէզճեան, Տէլիա Փափազեան, Ժագ Պարամաքեան, եւ վերջին յայտնի անունը՝ Վարուժան Թոսունեան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել