ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մասին։ Նա նաև նշել է․
«Վլադիմիր Պուտինի հետ ընկերությունը, բարձր մակարդակով պետական երկխոսությունը զարգացրել են հայ-ռուսական ռազմավարական գործակցությունը, նպաստել Հայաստանի անվտանգության բարձրացմանը։ Երկու երկրների ու ժողովուրդների կայուն բարեկամության շնորհիվ մեր հայրենակիցներն աշխարհի գերտերություններից մեկի՝ Ռուսաստանի, #առաջնորդ Վլադիմիր Պուտինին ընդունում են որպես ընկերոջ, բարեկամի ու դաշնակցի»: