Աշխարհը գործ կունենա COVID-19 կորոնավիրուսի միայն մեկ ալիքի հետ, որին հատուկ է վարակի ինչպես արագ, այնպես էլ դանդաղ տարածում:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԱՀԿ ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսին:
«Միջազգային հանրությունը բախվում է կորոնավիրուսի «մեկ մեծ ալիքի» հետ, որը «կահագնանա և կնվազի։ Բացի այդ, պետք չէ ենթադրել, որ վիրուսը կդադարի տարածվել ամռանը, քանի որ այն նման չէ գրիպին, որը սեզոնային տարածման միտում ունի»:
Հարիսը շեշտել է, որ այժմ զգոնությունը պետք չէ կորցնել։ Հարիսը հավելել է, որ լավագույն լուծումը «այս ալիքը ցածր մակարդակի հասցնելն է»:
Նշենք, որ մինչ օրս ամբողջ աշխարհում վարակվել է ավելի քան 16.3 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 650 հազար մարդ: