«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի 59-ամյա մանկաբույժը մահացել է կորոնավիրուսից․ ԱՆ խոսնակ

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է․

«Ցավով պետք է հայտնեմ, որ մահվան դեպքերից մեկն արձնագրվել է բուժաշխատողի մոտ: 59-ամյա Սիրանուշ Հարությունյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես մանկաբույժ: Շնորհակալ ենք բժշկուհուն իր պատասխանատու և նվիրումով աշխատանքից, հոգատար վերաբերմունքից:

Այս դժվարին փորձությամբ անցնում է նաև նրա ընտանիքը՝ կրելով սիրելի մարդու անժամանակ ու անդառնալի կորուստը: Առողջապահության նախարարությունը ցավակցում է բժշկուհու ընտանիքի անդամներին»։

Հիշեցնենք, որ այսօրվա՝ հուլիսի 22-ի տվյալներով, կորոնավիրուսից մահացել է 16 անձ․ պացիենտները եղել են 60 (տղամարդ), 73 (տղամարդ), 66 (կին), 56 (կին), 60 (տղամարդ), 76 (տղամարդ), 69 (կին), 71 (տղամարդ), 49 (տղամարդ), 78 (տղամարդ), 54 (կին), 85 (կին), 85 (կին), 73 (տղամարդ), 61 (կին) և 59 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել