Մարտի 14-ին, ժամը 24.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.15-ին շմոլ գազի թունավորումով Լեփսիուսի 6-րդ փողոցի 12 շենքի թիվ 28 բնակարանից բուժօգնության են տեղափոխվել 4 անչափահաս երեխաներ: Ըստ տանտիրուհու հայտարարության` երեխաները թունավորվել են տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել են դատաբժշկական և տեխնիկական փորձաքննություններ: Ոստիկանության փոխանցմամբ` կատարվում է հետաքննություն:
Աղբյուրը` Իրավաբան.net