Ադրբեջանի իշխանությունն է կրում ողջ պատասխանատվությունը․ Տիգրան Ավինյան

ԱԺ հատուկ նիստի ժամանակ պարետ Տիգրան Ավինյանը անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին, նշել է․

«Ողջ միջազգային հանրության համար ուզում եմ կրկին լսելի դարձնել և վերահաստատել մեր դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանի իշխանությունն է կրում նման գործողությունների ընթացքում ադրբեջանական կորուստների, տարածաշրջանային անկայունության ողջ պատասխանատվությունը։ Ցանկանում եմ մեր զորակցությունը հայտնել մեր զինվորների և սպաներին»,-նշել է նա։

Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` արտակարգ դրություն հայտարարվելու (արտակարգ դրության ժամկետը երկարաձգվելու) դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել