Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հուլիսի 9-ի նիստից առաջ խոսեց երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին։
«Միայն երեկվա դրությամբ աշխարհում նոր դեպքերը կորոնավիրուսի գերազանցել են 100 հազարը և ընդհանուր դեպքերի թիվը գերազանցել է 12 միլիոնը։ Երկրներ, որոնք հայտարարել էին, որ հաղթահարել են կորոնավիրուսի համաճարակը, ցավոք, կրկին վերադառնում են համաճարակի ամենաակտիվ փուլ»,-ասաց վարչապետը։
Նա նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հուլիսի 8-ին հայտարարել է, որ հաստատված է համարում՝ օդի միջոցով վարակը կարող է տարածվել։
Մանրամասները՝ տեսանյութում