Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողները նույնպես կներգրավվեն կոռուպցիայի դեմ պայքարում

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում ասոցիացիայի ներկայացուցիչը հուլիսի 7-ին առցանց սեմինար իրականացրեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական  համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետ:

Իրազեկման սեմինարին ողջույնի խոսքով հանդես եկավ ԻՀԱ Շիրակի մարզային մասնաճյուղի ներկայացուցիչ Գայանե Գևորգյանը և իր խոսքում մասնակիցներին ներկայացրեց, որ ՀՀ Կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարում առանձնահատուկ դեր է հատկացվել հակակոռուպցիոն կրթությանն ու իրազեկմանը:  

Իրազեկման սեմինարի ընթացքում ԻՀԱ ներկայացուցիչ Մարիամ Զաքարյանը ներկայացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրն ու պատասխանեց ուսանողների հարցերին, կիսվեց իր փորձով, պատմեց նպանատիպ դասընթացին ունեցած մասնակցության մասին:

Ուսանողները մեծ ոգևորությամբ ընդունեցին այն փաստը, որ հնարավություն են ունենալու լուրջ դերակատարում ունենալու կոռուպցիայի դեմ պայքարում, կարևորեցին իրենց իրազեկության բարձրացումն ու մասնակցությունը, ինչպես նաև իրենց շրջապատում հակակոռուպցիոն տեղեկատվության և արժեքների տարածումը: Նաև կարևորեցին երիտասարդ սերդի դերակատարման բարձրացմանն այս գործում: Վերջիններին հետաքրքրում էր, թե որքան ժամանակ է տևելու հակակոռուպցիոն կրթությունն ու որքան խորը կկարողանան ուսումնասիրել այն։

Իրազեկման սեմինարին մասնակցեցին ավելի քան 12 ուսանողներ:

Հավելենք, որ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել