Կորոնավիրուսի նոր դեպքերը 330-ն են, մահվան դեպքերը՝ 7-ը․ ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28936 դեպք, որոնցից.

  • 16302-ն` առողջացած,
  • 491-ը` մահվան ելքով,
  • 11984 այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 159–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 1-ն են)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 123815 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 330 նոր դեպք և 162 առողջացած։ Կատարվել է 1122 թեստ։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (կին), 64 (տղամարդ), 71(տղամարդ), 72 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 28606, որից 16140-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 11211-ը, մահվան ելքով դեպքերը՝ 484-ը, մահվան ելքով դեպքերը՝ այլ պատճառով՝ 158-ը, կատարվել է՝ 118102 թեստավորում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել