Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26658 դեպք, որոնցից.
- 15036-ն` առողջացած,
- 459-ը` մահվան ելքով,
- 11010 այս պահին փաստացի բուժում է ստանում:
- Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 153–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 4-ն են)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 115765 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 593 նոր դեպք և 473 առողջացած։ Կատարվել է 2100 թեստ։
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 79 (կին), 68 (կին), 62 (կին), 63 (տղամարդ), 72 (կին) և 78 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 26065, որից 14563-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 10900-ը, մահվան ելքով դեպքերը՝ 453-ը, մահվան ելքով դեպքերը՝ այլ պատճառով՝ 149-ը, կատարվել է՝ 113665 թեստավորում: