Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հայտնում են․ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարգելի շահառուներ,
Հարակադիր կատարումն ապահովող ծառայությունում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերով պայմանավորված և մյուս աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ Ծառայության Կենտրոնական մարմնի որոշ ստորաբաժանումներ, Երևան քաղաքի, ինչպես նաև մարզային առանձին բաժիններ աշխատում են սահմանափակ մարդկային ռեսուրսով՝ աշխատակիցների հետևյալ թվակազմով.
Իրավաբանական բաժին-1
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորքի բաժին-2,
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթունի բաժին-2,
Երևան քաղաքի Շենգավիթի բաժին -1,
Երևան քաղաքի պետական բյուջեի օգտին բռնագանձումների բաժին-3,
Սյունիքի մարզային բաժնի Սիսիանի տարածաշրջանի բաժանմունք-1:
Ստեղծված իրավիճակում կատարողական առանձին գործողությունների իրականացումը կարող է ձգձգվել, որոշ դեպքերում դառնալ անհնար, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումներին, բողոքներին և հարցումներին երբեմն կարող է պատասխան չտրվել ակնկալվող ժամկետներում, ինչի առնչությամբ հայցում ենք ձեր ներողամտությունը:
Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ 23 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս ախտորոշում: Վերջիններս գտնվում են բուժման փուլում, իսկ նրանց հետ անմիջական շփում ունեցած աշխատակիցները ինքնամեկուսացված են:
Առողջ լինենք»,-նշված է հայտարարության մեջ: