Ազգաին ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Շաքե Իսայանն այսօր՝ հունիսի 25-ին, վաղ առավոտյան Սահմանադրական դատարանում էին:
Լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ երեկ երեկոյան էլեկտրոնային տարբերակով 26 պատգամավորի ստորագրությամբ դիմում են ուղարկել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Ազգային ժողովում ընդունված օրենքի սահմանադրականությունը, իսկ այսօր ներկայացրել են թղթային տարբերակը։
«ՍԴ աշխատակազմի ղեկավարի Էդգար Ղազարյանը նշեց, որ սահմանված ընթացակարգերով կան աշխատակարգեր, հարցը կքննվի և կորոշվի՝ վարույթ ընդունվում է, թե՝ չէ: Սահմանված ժամկետը՝ որոշելու, մեր դիմումը վարույթ ընդունվում է, թե՝ չէ՝ առավելագույնը 15 օր է»,-ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ դիմում ներկայացնելու համար առնվազն 27 ստորագրություն է պետք, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրավական հանրությունն այս հարցի վերաբերյալ բաժանվել է երկու տարբեր կարծիքի. «Եկեք ոչ ես գնահատական տամ՝ իրավաչափ է, թե՝ ոչ, որ էլ իշխանական նախարարները, ովքեր իրենց գործը թողած, երեկ դարձել էին Էյնշտեյնն ու մաթեմատիկական հաշվարկներ էին անում: ՍԴ-ն, բարձև դատարանը կորոշի՝ վարույթ ընդունում է, թե՝ ոչ։ Ես այդ հարցի վերաբերյալ այլ գնահատակն այլևս չեմ տալու»,-ասաց նա։