Մահացած աշխատողի աշխատավարձի վճարումը

Ինչպե՞ս վարվել այն դեպքերում, երբ աշխատողը մահացել է, և գործատուն նրա աշխատավարձը չի վճարել: Այս հարցի պատասխանը արդարացիորեն ամրագրված է Աշխատանքային օրենսգրքում:

Այսպես` աշխատողի մահվան դեպքում նրան հասանելիք աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ վճարվում են մահացածի ընտանիքի անդամին` մահվան վկայականը և ընտանիքի անդամ լինելու փաստը հավաստող անհրաժեշտ այլ փաստաթղթեր անձի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, ներկայացնելու դեպքում: Վճարումները կատարվում են նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո` աշխատանքային երեք օրվա ընթացքում: Սահմանված ժամկետում չստացված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են ժառանգման:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել