Գերմանիայում գոյությունի ունի օրենք, համաձայն որի՝ բարձը համարվում է զենք:
Նշենք, թե ՀՀ օրենսդրությամբ ո՞րն է համարվում զենք, սառը զենք և հրազեն:
Զենք` իրենց կառուցվածքով կենդանի կամ այլ նշանակետ խոցելու կամ ազդանշան արձակելու համար նախատեսված սարքեր և առարկաներն են:
Սառը զենք՝ մարդու մկանային ուժի օգնությամբ, օբյեկտի հետ անմիջական շփման ժամանակ այն խոցելու համար նախատեսված զենքն է:
Հրազեն` վառոդի կամ այլ լիցքի էներգիայի հաշվին` նպատակաուղղված շարժում ստացած գնդակի միջոցով տարածության վրա գտնվող նշանակետի մեխանիկական խոցման համար նախատեսված զենք, որի հիմնական բաղկացուցիչ մասերն են` փողը, փակաղակը, թմբուկը, իրանը, փողի պահպանակը:
Աղբյուր՝ Իրավաբան.net