Ճիշտն ասած ես չէի պատկերացնում, որ մենք այլևս բռնապետության կամ ֆաշիզմի ժամանակաշրջանում ենք ապրում․ Իվետա Տոնոյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը նշել է, որ որևէ դեպքում, որևէ իշխանություն չի կարող որոշել, թե ով լինի ընդդիմություն:

«Նախօրեին ինձ համար շատ տարօրինակ էր  վարչապետի հայտարարությունը կուսակցությունների հետ կապված, որով հորդորուոմ էր իշխանության ներկայացուցիչներին հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որ այս կամ այն կուսակցությունը այս կամ այն քրեական գործի շրջանակներում, ինչ որ առնչություններ ունի, որպեսզի նրանց գործունեությունը դադարեցվի։ Ճիշտն ասած ես չէի պատկերացնում, որ մենք այլևս բռնապետության կամ ֆաշիզմի ժամանակաշրջանում ենք ապրում, որ հնարավոր է նման գործընթացներով հանդես գալ կուսակցությունների նկատմամբ կամ կուսակցությունները փակելու հրապարակային կոչով հանդես գալ խորհրդարանական ամբիոնից, երկրի թիվ 1 ամբիոնից. կարծում էի, որ անցել են այդ ժամանակները»,- նշեց Իվետա Տոնոյանը։

Նա նաև նշել է, որ Գագիկ Ծառուկյանի մանդատը, որևէ մեկին չի փոխանցվելու, որովհետև նա շարունակում է լինել ՀՀ ԱԺ պատգամավոր և ԲՀԿ խմբակցության ղեկավար։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել