Հատուկ կամ զինվորական կոչումից զրկելը՝ որպես քրեական պատիժ կատարելու կարգ

Հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը կատարելն ապահովում է հիմնական պատիժը կատարող մարմինը կամ հիմնարկը:

Հիմնական պատիժը կատարող մարմինը կամ հիմնարկը հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելու մասին դատավճռի պատճենը ստանալուց և դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` տասնհինգօրյա ժամկետում, դատավճռի պատճենն ուղարկում է այդ կոչումը, կարգը, աստիճանը կամ որակավորման դասը շնորհած մարմին կամ պաշտոնատար անձին՝ համապատասխան գործողություններ կատարելու նպատակով:

Հատուկ կամ զինվորական կոչում, կարգ, աստիճան կամ որակավորման դաս շնորհած մարմինը կամ պաշտոնատար անձը դատավճռի պատճենը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, կատարում է համապատասխան գործողություններ՝ հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելու դատապարտված անձին (սույն գլխում այսուհետ` դատապարտյալ) հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելու նպատակով, ինչպես նաև միջոցներ ձեռնարկում այդ կոչման, կարգի, աստիճանի կամ որակավորման դասի հետ կապված բոլոր իրավունքներից և արտոնություններից նրան զրկելու ուղղությամբ՝ այդ մասին մեկամսյա ժամկետում պաշտոնապես տեղյակ պահելով համապատասխան քրեակատարողական մարմնին կամ հիմնարկին:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել