Նոյեմբերյանի ԲԿ-ն պարզաբանում է տարածել՝ կորոնավիրուսով վարակավածների թվի աճի հետ կապված․
«Ի պատասխան շրջանառվող կեղծ ու անարժանահավատ լուրերի՝ տեղեկացնում ենք ազգաբնակչությանը, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում գրանցված կորոնավիրուսի դեպքերի աճի հետ կապված՝ Նոյեմբերյանի ԲԿ-ն երբեք չի դադարեցրել և ներկայումս էլ շարունակում է իր բնականոն աշխատանքային գործունեությունը՝ մատուցելուվ ազգաբնակչությանը անհրաժեշտ բժշկական օգնություն:
ԲԿ-ի այն աշխատակիցները, ովքեր ունեցել են թեստերի դրական արդյունք, բոլորը եղել են մեկուսացված, ինքնամեկուսացված են եղել նաև կոնտակտավոր բոլոր անձիք:
Ներկայումս Նոյեմբերյանի ԲԿ-ի բոլոր աշխատակիցները թեստավորված են և լիարժեք կերպով շարունակում են իրենց աշխատանքները:
Նոյեմբերյանի ԲԿ-ում պատշաճ կերպով իրականացվում են ախտահանման աշխատանքներ, աշխատանքների կազմակերպման և իրականացման համար նշանակվել են պատասխանատու անձիք:
Նոյեմբերյանի ԲԿ-ի բոլոր բուժաշխատողները ապահովված են ահրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցներով և ախտահանման պարագաներով:
Ազգաբնակչության կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և առանց երկմտելու՝ անհրաժեշտության դեպքում , դիմել Նոյեմբերյանի ԲԿ»,-նշված է հայտարարության մեջ: