2015 թվականից շահագործման հանձնված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի թիվ մեկ խնդիրը օդափոխության համակարգի բացակայությունն էր, որի մասին տարիներ շարունակ բարձրաձայնում էին թե՛ ՔԿՀ աշխատակիցները, թե՛ քրեակատարողական հիմնարկում պահվող անձինք, թե նրանց հարազատները և թե՛ իրավապաշտպանները։ Այս մասին հայտնել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Եվ այսօր՝ ներկայիս բարդ պայմաններում արված խնայողությունների հաշվին, այդ խնդիրը լուծելու և «Արմավիր» ՔԿՀ-ում կիսաբաց ռեժիմ ունենալու որոշում ենք կայացրել՝ Կառավարության նիստում հաստատելով «Արմավիր» ՔԿՀ-ի օդափոխության նախագծահաշվային փաստաթղթերով մրցույթ հայտարարելու և կիսաբաց ռեժիմ ունենալու շինարարական աշխատանքների նախագիծը:
Հ․Գ․ Հույս ունեմ, որ քրեական գործով ի վերջո կպարզվի, թե ինչո՞ւ օդափոխության համակարգ չանցկացվեց ամենամեծ լրակազմն ու ամռան ամիսներին ամենաբարձր ջերմաստիճանն ունեցող գոտում գտնվող ՔԿՀ-ում, թեև այն նախապես նախատեսված էր եղել»,-նշել է նա։