Կորոնավիրուս․ իրավիճակը տարածաշրջանում. 17.06

Հունիսի 17-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։

Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 8,266,693 է։ Մահացել է 445,468 մարդ, բուժվել՝ 4,020,807-ը։

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 552,549-ի։ Բուժվել է 303,800 մարդ, մահացել է՝ 7,468-ը։

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 9,185-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 195,051 դեպք։ Ապաքինվել է 154,812 մարդ։

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 182,727 դեպք է գրանցվել, մահացել է 4,861 մարդ, բուժվել՝ 154,640-ը։

Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 10,991 անձի մոտ, որից 6,075 -ն ապաքինվել են, 133-ը՝ մահացել է։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 888-ի։ Մահացել է 14 մարդ, բուժվել է 731 մարդ։

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 18,033-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 6,814 է, վիրուսից 302 մարդ է մահացել։

Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 2,149,238 վարակված, 117,301 մահ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել