Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանի շենքից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մոտ 1,5 ժամ առաջ մեկնարկել  էր ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության քննությունը։ Նիստը նախագահում էր դատավոր Ռոբերտ Պապոյանը։

Նշենք, որ քիչ առաջ դուրս եկան Ծառուկյանի պաշտպանները։ Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ նա նոր է ներգրավվել որպես պաշտպան և դատարանից պաշտպանական թիմը ժամանակ է խնդրել դատարանից՝ նյութերին ծանոթանալու համար։ Դատավորը բավարարել է միջնորդությունը։ Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության քննությունը կշարունակվի վաղը 16։30-ին։

Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանի շենքից, նստեց մեքենան և հեռացավ՝ առանց հարցերի պատասխանելու։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել