Ի՞նչ կենսագրություն ունի դատավոր Ռոբերտ Պապոյանը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այ պահին քննվում է  ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությանը։ Գործը մակագրվել է դատավոր Ռոբերտ Պապոյանին։

Նշենք, որ վերջինս 2017 թվականին «Տարվա լավագույն դատավոր» է ճանաչվել։ Նրան է մակագրված եղել նաև «Ելք» դաշինքի անդամների և Արթուր Այվազյանի (մականունը՝ «Մանախ») միջև 2017 թ. ԱԺ ընտրություններից 2 օր առաջ՝ մարտի 31-ին տեղի ունեցած միջադեպի գործը։

Իրավաբան․net-ը ներկայացնում է նրա կենսգարությունը։

Ծնվել է 1974 թվականին Ջերմուկ քաղաքում:

Կրթություն

1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

Աշխատանքային փորձ

1999-2001 թթ. աշխատել է Վայոց Ձորի մարզի դատախազությունում` որպես քննիչ:

2002-2005 թթ. աշխատել է Կոտայքի քննչական բաժնի Չարենցավանի քննչական խմբի, ապա Եղվարդի քննչական բաժանմունքի քննիչ:

2005-2006 թթ. աշխատել է Վայոց Ձորի մարզի դատախազությունում` որպես ավագ քննիչ:

2006-2007 թթ. աշխատել է Վայոց Ձորի մարզի դատախազությունում` որպես դատախազի օգնական:

2007-2011 թթ. աշխատել է Վայոց Ձորի մարզի դատախազի տեղակալ:

2011-2014 թթ. աշխատել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2014 թվականից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Այլ տեղեկություններ

1996-1998թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

Կենսագրությունը՝ Բարձրագույն դատական խորհրդի պաշտոնական կայէջից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել