66-ամյա գյումրեցի մի կին երկու անգամ գրավոր հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել և երեկ տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է․ Արթուր Հովհաննիսյան

ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Ապատեղեկատվության հետևանքով քաղաքացու մահ է արձանագրվել։

66-ամյա գյումրեցի մի կին երկու անգամ գրավոր հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել և երեկ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։ Մահից առաջ արված թեստի պատասխանը դրական է եղել։

Ցավակցություններս եմ հայտնում նոր կորոնավիրուսի հետեւանքով մահացած մեր բոլոր քաղաքացիների հարազատներին։

Հետևեք բացառապես պաշտոնական լրահոսին, որովհետեւ մեդիամանիպուլյացիաներով զբաղվող, ֆեյք բուծողների համար, ինչպես և նախկինում, հանրային առողջությունն ու մարդկային կյանքերը չեն գլխավորը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել