Այսօր մշտադիտարկումներ են իրականացվել Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործող մանկապարտեզներում

ՀՀ կրթության տեսչական մարմինը կորոնավիրուսային (Covid 19) համաճարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացնում է ամենօրյա ռեժիմով։

Այսօր մշտադիտարկումներ իրականացվել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործող մանկապարտեզներում։ Տեսչական մարմինը ստուգայցերի ընթացքում մշտադիտարկում է սանիտարահիգիենիկ կանոնների պահպանումը՝ մանկապարտեզների հոսող տաք և սառը ջրով ապահովված լինելը, փակվող կափարիչով աղբամանների առկայությունը, սպասքի լվացման կանոնների պահպանումը և այլն։

Հնարավոր թերացումներն անհապաղ վերացնելու համար Կրթության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տրվում են ցուցումներ, իսկ արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է պարետատուն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել