Պատմության մեջ Գագիկ Ծառուկյանը որպես փառահեղ գործունեություն ծավալած և ճանապարհ անցած մարդ է․ Վահե Էնֆիաջյան

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովում ներկայացրեց ԱԺ պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրերը։

Ազգային ժողովի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը նշեց․ «Մենք խոսում ենք Հայաստանի ամենախոշոր ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավարի մասին։ Նրա ծավալած գործունեությունն արդեն իսկ այսօր պետք է արձանագրենք, որ պատմության մեջ արձանագրված է որպես փառահեղ գործունեություն ծավալած մարդու և ճանապարհ անցած մարդու գործունեություն։ Ես Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիր անդամ եմ, ձեր կողմից արձանագրած անուն-ազգանունները, որոնք որ հրապարակայնացվեցին, որոնք փաստաթուղթ են սարքել և ներկայացրել են դատախազություն, կեսից ավելի մարդկանց ես չեմ ճանաչում, չկան էդ մարդիկ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել