Մահվան նոր 8 դեպք, 425 հիվանդացության դեպք․ կորոնավիրուսից առողջացել է 295 անձ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17489 դեպք, որոնցից.

  • 6571-ն` առողջացած,
  • 293-ը` մահվան ելքով,
  • 10529 այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 96ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 2-ն են)։

 Ընդհանուր առմամբ, կատարվել է 85556 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 425 նոր դեպք և 295 առողջացած։ Կատարվել է 1956 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 81 (կին), 82 (տղամարդ), 65 (կին), 72 (կին), 70 (կին), 63 (տղամարդ), 86 (կին) և 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 17064, որից 6276-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 10409-ը, մահվան ելքով դեպքերը՝ 285-ը, մահվան ելքով դեպքերը՝ այլ պատճառով՝ 94-ը, կատարվել է՝ 83600թեստավորում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել