Իշխան Զաքարյանի հարցաքննությունն ավարտվել է. փաստաբան

Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի հարցաքննությունը ԱԱԾ-ում ավարատվել է։ Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնեց վերջինիս փաստաբան Գեղամ Հակոբյանը՝ նշելով, որ գործն առնչվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մեղսագրվող մեղադրանքի հետ՝ ընտրակաշառքին վերաբերող։

«Պարոն Զաքարյանին բաց են թողել։ Նա արդեն տանն է։ Հարցաքննությունը տեղի է ունեցել ընտրակաշառքի մասով հարուցված քրեական գործի շրջանակներում»,- նշել է Հակոբյանը։

Փաստաբանի խոսքով՝ Զաքարյանը այս պահին միայն վկայի կարգավիճակ ունի։

Ավելի վաղ խուզարկություններ են կատարվել նաև Իշխան Զաքարյանի տանը, փաստաբանի խոսքով՝ առգրավվել են նրա զենքերը․ «Բոլորը օրինական են եղել»։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն վաղ առավոտից խուզարկություն է իրականացնում ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի և նրա մերձավորների առանձնատանը:

Ավելի ուշ ԱԱԾ-ից հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին պատկանող Օնիրա Քլաբ» -ն ու «Շանգրի Լա» խաղատների գործունեության վերաբերյալ, որոնք ներկայացվել են որպես 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրում և պետությանը պատճառել 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս, իսկ երկրորդ հայտարարությամբ ԱԱԾ-ն հայտնեց, որ մեկ այլ քրեական գործով բացահայտվել են նաև ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքեր, որում ներգրավված են եղել նաև ԲՀԿ ղեկավար անդամներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել