Չենք բացառում, որ հենց վաղը Ծառուկյաննին անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց սկսվի․ Շաքե Իսայան

Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականցնում Գագիկ Ծառուկյանի աջակիցները։ Նրանց թվում են նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ հավանական է, որ վաղը Ազգային ժողովը արտահերթ նիստ գումարի և պատգամավորական անձեռնմխելիությունից զրկի ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին:

«Հավանական համարում ենք, որովհետև հայտնի նիստի մեր հայտարարությունից հետո մեր բոլոր տարածքային կառույցներում լուսադեմին՝ առավոտյան 7-ին մտել են խուզարկության։ Արդեն թիվը հստակ չեմ հիշում, թե քանի հոգու են բերման ենթարկել։ Առգրավել են անգամ երեխաների հեռախոսները։ Միայն հստակ կարող ենք արձանագրել, որ սա քաղաքական հետապնդում է»,- նշեց պատգամավորը։

Նշենք, որ այսօր առավոտյան Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն են իրականցրել, այժմ նա ԱԱԾ-ում հարցաքննության է կանչված։

Հավելենք, որ ԱԱԾ-ն այսօր երկու հայտարարություն է տարածել․

ԱԱԾ․ «Բարգավաճ Հայաստանի» օգտին կողմ քվեարկելու համար ԱԺ ընտրությունների ժամանակ կաշառք տալու, ստանալու հարյուրավոր դեպքեր են բացահայտվել

«Շանգրի Լա» խաղատուն, «Օնիրա Քլաբ»…. Պետությանը տասնյակ միլիարդավոր դրամների հասնող վնասի պատճառման դեպքեր են բացահայտվել․ ԱԱԾ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել