Կորոնավիրուս․ իրավիճակը տարածաշրջանում. 13.06

Հունիսի 13-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։

Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 7,713,571 է։ Մահացել է 427,578 մարդ, բուժվել՝ 3,661,680-ը։

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 519,458-ի։ Բուժվել է 274,128 մարդ, մահացել է՝ 6,819-ը։

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 8,730-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 184,955 դեպք։ Ապաքինվել է 146,748 մարդ։

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 176,677 դեպք է գրանցվել, մահացել է 4,792 մարդ, բուժվել՝ 150,087-ը։

Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 9,570 անձի մոտ, որից 5,309-ն ապաքինվել են, 115-ը՝ մահացել է։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 851-ի։ Մահացել է 13 մարդ, բուժվել է 702 մարդ։

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 16,004-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 6,081 է, վիրուսից 264 մարդ է մահացել։

Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 2,061,005 վարակված, 115,036 մահ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել