Պեկինի խոշորագույն մեծածախ շուկաներից մեկում՝ «Սինֆադիում»-ում, ներմուծված սաղմոնի մանրացման համար նախատեսված տախտակի վրա կորոնավիրուս է հայտնաբերվել, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Պեկինում, հինգշաբթի օրը, 56 օրվա ընթացքում առաջին անգամ, հայտնաբերվել COVID-19 վարակի տեղական նոր դեպք։ 52-ամյա մի տղամարդ է վարակվել։
Ուրբաթ օրը իշխանությունները հայտնեցին ևս երկու նոր դեպքի մասին: Երկու հիվանդ տղամարդիկ՝ 25 տարեկան և 37 տարեկան, աշխատում էին Չինաստանի մսի հետազոտական կենտրոնում: Երկուսն էլ ապրում են Ֆենայում, նրանցից մեկը վերջին երկու շաբաթվա ընթացքում մեկնել է Ցինդաո: Ըստ երկրորդ տղամարդու՝ վերջին 14 օրվա ընթացքում նա չի լքել Պեկինը։ Հաստատելուց հետո, որ նրանք ունեն կորոնավիրուսային վարակ, քաղաքային իշխանությունները սկսել են համաճարակաբանական հետազոտություն և ստուգումներ:
«Այս տեղանքի ստուգման արդյունքները ստացել ենք այսօր առավոտյան: Ներքին հետաքննություն անցկացնելուց հետո մենք պարզեցինք, որ այդ ապրանքը (սաղմոն) բերված է Ցինգշենի ծովամթերքի շուկայից», – մեջբերում է «Սինֆադիի» շուկայի մենեջերը:
Ըստ նրա, ներկայումս թեստավորվել է 9 անձ։ Թեստերի պատասխանը բացասական է, սակայն նրանք կարատինում են։
Հաղորդվում է, որ Ցինգշենի ծովամթերքների շուկան փակ է: