Ազգային ժողովի հատուկ նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է քաղաքացիներին և չի պատասխանել պատգամավորների պնդումներին, որոնք հնչեցվել են մտքերի փոխանակությունից հետո։
«Ուշադրություն, հարգելի հայրենակիցներ: Խոսում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է:
Բոլորիդ կոչ եմ անում կրել դիմակներ եւ դրանք հանել միայն սնվելիս: Դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի ձեր քիթը եւ բերանը:
Պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը եւ չախտահանված ձեռքերով մի դիպեք ձեր դեմքին: Պահպանեք 1,5 մետր սոցիալական հեռավորություն եւ բացառեք առանց դիմակի շփումը շփումը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ:
Սիրելի հայրենակիցներ, կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր: Դիմակները անհրաժեշտ է փոխելն առնվազն 3-4 ժամը մեկ: Կարող եք օգտագործել ոչ միայն գործարանային արտադրության, այլեւ ձեր կողմից պատրաստված դիմակներ, որը պետք է ամեն օրվա վերջում լվանալ, ախտահանել եւ հաջորդ օրը կրկին օգտագործել:
Սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մինչ այժմ պահպանել են հակահամաճարակային կանոնները, եւ նրանց, ովքեր անսալով իմ այս կոչին այսուհետ կպահպանեն հակահամաճարակային կանոնները»,-հայտարարության մանրամասները՝ տեսանյութում։