Ինչու՞ մարզային բուժկենտրոնները մինչև այսօր պատրաստ չեն եղել որպես COVID կենտրոններ և ողջ բեռը մնացել էր Երևանի վրա. Անի Սամսոնյան

Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 12-ին, հատուկ նիստին քննարկվում է կառավարության կողմից ընդունված որոշումը՝ արտակարգ դրությունը Հայաստանում երկարաձգելու մասին։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարց ուղղեց վարչապետին նշելով, թե արդյոք քննարկում ունեցել են, թե ինչու մարզային բուժկենտրոնները մինչև այսօր պատրաստ չեն եղել որպես COVID կենտրոններ և ողջ բեռը մնացել էր Երևանի վրա և միայն պայքարի 4-րդ փուլում են նրանք միանում այդ պայքարին:

Պատգամավորի հարցին պատասխանելիս, վարչապետ Նիկոլ Փաշինայնը նշեց «Ես դա հարցնելու կարիք չունեմ, որովհետև պատասխանը գիտեմ՝ դրա պահանջը և պահանջարկը չի եղել: Ինչ վերաբերում է նախապատրաստություններին, ապա ես ասացի, որ լոքդաունի շրջանում մենք 5 անգամ ավելացրել ենք կորոնավիրուսի հիվանդանոցային տեղերը: Երկրորդ, մեր ընկալումը այն է, որ կորոնավիրուսով հիվանդները տարանջատվեն մյուս հիվանդներից ու հիվանդանոցներից: Որովհետև եթե կորոնավիրուսը տարածվի այլ հիվանդների շրջանում նրանք նույնպես ռիսկի խմբի մեջ գտնվող մարդիկ են: Հետևաբար նոր հիվանդանոցներ ներգրավելիս պետք է  շատ զգույշ դա կատարել: Հիվանդանոցներում կան տարբեր այլ հիվանդություններով ծանր հիվանդներ, վիրահատական, հետվիրահատական վիճակում գտնվող պացիենտներ և պետք է ամեն ինչ անել այդ մարդկանց նույնպես պաշտպանելու համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել