13 մահ, 612 նոր դեպք, 173 առողջացած․ կորոնավիրուսի դեպքերը 15 հազար 281-ն են

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15281 դեպք, որոնցից.

  • 5639-ն` առողջացած,
  • 258-ը` մահվան ելքով,
  • 9298 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 86–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 4-ն են)։

 Ընդհանուր առմամբ, կատարվել է 77686 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 612 նոր դեպք և 173 առողջացած։ Կատարվել է 2297 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 61 (կին), 85 (տղամարդ), 73 (տղամարդ), 74(տղամարդ), 55(տղամարդ), 69(կին), 83(տղամարդ), 59 (կին), 71 (տղամարդ), 84 (տղամարդ), 76 (տղամարդ), 59 (տղամարդ) և 60 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հիշեցնենք, որ հունիսի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 14669, որից 5466-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 8876-ը, մահվան ելքով դեպքերը՝ 245-ը, մահվան ելքով դեպքերը՝ այլ պատճառով՝ 82-ը, կատարվել է՝ 75 389 թեստավորում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել