107 միլիոն դոլար՝ Հայաստանի դպրոցների սեյսմիկ անվատանգության բարելավման համար

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա իրականացնում է սեյսմիկ անվատանգության բարելավման ծրագիր, որը ենթադրում է ՀՀ տարածքում առնվազն 46 դպրոցի կառուցում կամ ամրացում և 18.900 աշակերտի անվտանգ կրթական պայմանների ապահովումը: Նախատեսված է նաև ՀՀ սեյսմիկ շինարարական նորմերի վերանայում, սեյսմակայուն շինարարական ուղեցույցների մշակում, 1:500000 սեյսմիկ վտանգների քարտեզի մշակում, սեյսմիկ պաշտպանության ազգային դիտացանցի արդիականացում և այլն:

Ծրագրի շրջանակում արդեն կան ձեռքբերումներ. Մասնավորապես՝ ավարտվել է Երևանի 153-րդ և Վանաձոր 7-րդ դպրոցների կառուցման աշխատանքները: Աշխատանքները ակտիվ ընթացքի մեջ են յոթ դպրոցներում, դրանք են՝ Նոր
Խարբերդի թիվ 2 միջնակարգ դպրոցը, Երևանի թիվ 135 հիմնական դպրոցը, Գավառի թիվ 2 հիմնական դպրոցը, Երևանի թիվ 51 հիմնական դպրոցը, Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցը, Երևանի «Հերացու անվան ավագ դպրոց», որոնցից երկուսը այս պահին գտնվում են ավարտական փուլում, իսկ Երևանի թիվ 6 և 95 դպրոցների համար հայտարարվել է շինարարական աշխատանքների իրականացման մրցույթային գործընթաց: Ընթանում են 22 դպրոցների նախագծման աշխատանքները, ևս 2 դպրոցի նախագծման աշխատանքների իրականացման համար առաջիկայում կհայտարարվի մրցույթ:

Այս տարի կանխատեսվում է առնվազն չորս դպրոցի կառուցման ավարտ, ևս տասնհինգ դպրոցի շենքերի նախագծման աշխատանքների ավարտ, ինչպես նաև բացի նոր հայտարարված վերը նշված 2 դպրոցներից՝ տարվա ընթացքում կհայտարարվեն ևս առնվազն 12 դպրոցների շինարարական աշխատանքների իրականացման մրցույթներ:

Այսպիսով՝ ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշ 46 դպրոցներից այս պահին 2-ը ավարտվել են, 7-ը կառուցման
փուլում են, 2-ի կառուցման համար հայտարարվել է մրցույթ, 23-ը նախագծման փուլում են, այսինքն՝ 46-ից 34-ը գտնվում են տարբեր գործընթացներում, իսկ 12-ի խնդիրները նախատեսվում է լուծել ծրագրի խնայողությունները հստակեցնելուց, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսավորում ներգրավելուց հետո, որի գործընթացն ակտիվորեն իրականացվում է:

Ծրագիրը սկսվել է 2015 թվականին, ավարտը նախատեսված է մինչև 2024 թվականը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 107 մլն. դոլար, որից Ասիական զարգացման բանկի վարկային միջոցները կազմում են 88,5 մլն դոլար, իսկ պետական համաֆինանսավորումը՝ 18,5 մլն դոլար:

Որակյալ կրթությունը մեր երկրի ապագայի լավագույն հիմքն է, իսկ կրթական հաստատությունների՝ այս դեպքում՝ դպրոցների սեյսմիկ անվտանգությունը առաջնային խնդիրներից է, եթե հաշվի առնենք նաև մեր երկրի աշխարհագրական դիրքը և վերհիշենք 88-ի աղետը: Այս ծրագրի վերջնարդյունքը նշանակում է շուրջ քսան հազար աշակերտի անվտանգություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել