Հունիսի 5-ին, ժամը 12:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Վանաձոր քաղաքի Չարենցի փողոցի մոտակա Փամբակ գետը։
Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Չարենցի փողոցի թիվ 20 տան մոտակայքում քաղաքացին ընկել է Փամբակ գետը։
Փրկարարները գետից դուրս են բերել Անահիտ Հ․-ին (ծնված 1960 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Քաղաքացին հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։