Կոտայքի մարզում ասֆալտի գործարաններ են բացվել:
Այս մասին տեղեկացնում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
Նոր Գեղիում և Արամուսում ունենք նորագույն տեխնոլոգիական լուծումներով ասֆալտի արտադրության երկու նոր ժամանակակից գործարաններ։
Նոր Գեղիի ասֆալտի գործարանը ժամում 110 տոննա ասֆալտ է արտադրում: Այդ ծավալն այլևս չի բավարարում, հետևաբար հին գործարանի կողքին նոր գերմանական տեխնոլոգիայով նոր գործարան են հիմնել: Նոր գործարանը ժամում 250 տոննա ասֆալտ է արտադրում:
Կապիտալ ճանապարհաշինարարության համար հատկացվել է 22 մլրդ դրամ, ևս 10 մլդ դրամ սուբվենցիոն ծրագրերի համար, որտեղ քիչ չէ ճանապարհների նորոգման ու հիմնանորոգման մասնաբաժինը:Նորոգվելու է 500 կմ ճանապարհ։
https://www.facebook.com/PetrosyanRomanos/videos/247309513219613/