Նախարարի և վարչապետի միջև չի կարող հակասություն լինել․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստից հետո վարչապետը, ոստիկանապետ Արմեն Սարգսյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխանել են լրագրողների 2 հարցի։

Անդրադառնալով իր և Արսեն Թորոսյանի միջև առկա հակասություններին Փաշինյանը ասել է, որ նման հակասություն լինել չի կարող։

«Վարչապետը լսում է բոլորին, կայացնում է որոշում և այդ որոշումը պարտադիր է կատարել այն պաշտոնյաների համար, որոնք ենթարկվում են վարչապետին։ Մեզ մոտ քննարկումները շատ բուռն են, բոլորը իրենց տեսակետը արտահայտելու հնարավորություն ունենում են։ Տեսակետների և մոտեցումների տարբերությունը կախված է այլ հանգամանքից։ Օրինակ՝ նախարարը լինելով առողջապահական ուղղության պատասխանատուն, հարցերին նայում է միայն առողջապահական տեսակետից, ինչը նրա աշխատանքը և պարտականությունն է։ Կառավարությունը փորձում է հավասարակշռել տնտեսական, սոցիալական և առողջապահական խնդիրները, դա ոչ թե հակասություն է, այլ առաջնահերթությունների ճիշտ բալասը գտնելն է։ Մեր ռազմավարությունը եղել է և շարունակում է մնալ այն, որ մենք տնտեսական, առողջապահական և սոցիալական բաղադրիչները հնարավորինս հակակշռենք։ Բնականաբար՝ այս մոտեցումը չի կարող նախարարի և նախարարության սրտով լինել, որովհետև նրանք կուզեին 100 տոկոսով առողջապահական խնդիրը դրվեր։

Չեմ կարծում՝ պետական մարմինների սինքրոնացումը կատարելության ենք հասցրել, բայց ամեն ինչ անում ենք առաջընթաց ունենալու համար»,-նշեց վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել