Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստից հետո վարչապետը, ոստիկանապետ Արմեն Սարգսյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդես են գալիս հայտարարությամբ։
«Այս պահին ունենք 316 ծանր վիճակում գտնվող պացիենտ, 53 ծայրահեղ ծանր և 17 թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված քաղաքացի։ Իրավիճակը կառավարելի պահելու համար մենք շարունակում են ավելացնել մեր մահճակալային ֆոնդը ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Շուտով կունենանք ևս 100 մահճակալ, որից 50-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում և 50-ը՝ «Էրեբունի» ԲԿ-ում»,-նշել է Թորոսյանը։
Նա նշեց նաև, որ երեկ ռեկորդային վատ ցուցանիշ է եղել, 15 մահ։
«Չկա երաշխիք, որ առողջ և երիտասարդ քաղաքացին 100 տոկոսով դուրս կգա դրական ելքով։ Առանց ախտանշանների դեպքերը մենք վերջերս բուժում ենք պոլիկլինակական մակարդակում, դա լարվածություն է առաջացրել քաղաքացիների շրջանում։ Դժգոհությունների և խնդիրների դեպքում խնդրում են զանգել նախարարության թեժ գծին, 8003»,-նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում