ԱՀԿ-ն՝ սննդի կամ դրա փաթեթավորման միջոցով COVID-19 վարակի փոխանցման հնարավորության մասին

Ամենակարևոր բանը, որ պետք է իմանալ մակերեսների վրա COVID-19 վիրուսի գոյատևման մասին, այն է, որ մակերեսները հեշտությամբ կարելի է ախտահանել՝ օգտագործելով սովորական կենցաղային ախտահանիչներ, որոնք ոչնչացնում են վիրուսը: Այս մասին հայտնում են առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։

Հետազոտությունների համաձայն՝ COVID-19 վիրուսը կարող է գոյատևել մինչև 72 ժամ պլաստիկ և չժանգոտվող պողպատի վրա, 4 ժամից պակաս պղնձի վրա և ստվարաթղթի վրա 24 ժամից էլ պակաս:

Կազմակերպությունը հորդորում է չմոռանալ ձեռքերը լվանալ ալկոհոլի վրա հիմնված արտադրանքներով կամ լվանալ դրանք օճառով և ջրով․ «Մի դիպչեք աչքերին, բերանին կամ քթին»:

Խանութներում շրջապատի մարդկանցից պետք է պահել առնվազն 1,5 մետր հեռավորություն և ձեռքերով չհպվել աչքերին, բերանին կամ քթին: Հնարավորության դեպքում, նախքան օգտագործելը անհրաժեշտ է ախտահանել սննդի զամբյուղների և սայլերի բռնակները: Ձեռքերը մանրակրկիտ լվանալ է պետք խանութից վերադառնալուն պես։ Ներկայումս սննդի կամ դրա փաթեթավորման միջոցով COVID-19 վարակի փոխանցման որևէ դեպք չկա, սակայն պետք է զգոն լինել։

Մրգերն ու բանջարեղենը առողջ սննդակարգի կարևոր բաղադրիչ են: Դրանք պետք է մանրակրկիտ լվանալ մաքուր ջրով, հատկապես եթե դրանք անձը հում է ուտելու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել