Երկրում հաստատված է բավականին ծանր իրավիճակ, գործ ունենք կորոնավիրուսի 2-րդ ալիքի հետ.Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստից հետո վարչապետը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդես են գալիս հայտարարությամբ։

Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշեց․ «Երկրում հաստատված է բավականին ծանր իրավիճակ։ Գործ ունենք կորոնավիրուսի 2-րդ ալիքի հետ։ Մի քանի օր է մենք քննում ենք հետևյալ հարցը․ որքանո՞վ է պարետատան կողմից սահմանված կանոնները համապատասխանում իրավիճակին և որքանո՞վ են դրանք ունիվերսալ։ Պարետատան սահմանած կանոնները համարժեք են իրավիճակին, բովանդակային առումով էֆեկտիվ են և մնում է դրանց պահպանումը»։

Նա նաև նշեց, որ վարչական լծակները ավելի են խստացվելու, ինչպես Երևանում, այնպես էլ մարզրերում ռեյդեր են սկսվել՝ կանոնների պահպանմանը հետևելու համար։

Ավինյանը նշեց, որ ամեն ինչ արվում է, որպեսզի ՀՀ-ն չվերադառնա կարանտինային ռեժիմի։

Արսեն Թորոսյանը նշեց, որ այս պահին կա 269 ծանր վիճակում գտնվող պացիենտ, 51 ծայրահեղ ծանր և 15 պացիենտ գտնվում է արհեստական շնչառության վրա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել