Կորոնավիրուսի նոր 289 դեպք, 4 մահ․ ընդհանուր դեպքերը հասան 7402-ի

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7402 դեպք, որոնցից.

  • 3220-ն` առողջացած,
  • 91-ը` մահվան ելքով,
  • 4052 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 39-ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքը՝ 4-ն է)։

 Ընդհանուր առմամբ, կատարվել է 52554 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 289 նոր դեպք և 75 առողջացած։ Կատարվել է 960 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 85 (տղամարդ), 70 (կին), 83 (կին), 81 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 7113, որից 3145-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 3842-ը, բացասական թեստերը եղել են՝ 51594-ը, մահվան դեպքերը՝ 87-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 39-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել