Աճում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվը, վաղվանից ասիմպտոմ պացիենտները կգնան տուն․ Արսեն Թորոսյան

Կառավարության մամուլի կենտրոնում ընթանում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը։ Նա նշեց, որ երեկ՝ մայիսի 20-ին, ունեցել ենք նոր 335 դեպք, 162 բուժված քաղաքացի, 3 մահվան դեպք։  Կա հաստատված 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած, 70-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 45822 թեստավորում:

«Մեկ օրվա ընթացքում ակտիվ քաղաքացիների թիվն աճել է 170-ով, ի տարբերություն երեկվա, երբ մենք ունեցել էինք նվազում 30-ով, քանի որ ավելի շատ մարդ էր դուրս գրվել, քան ընդունվել էր»,-ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ ծանր վիճակում գտնվող պացիենտները 135-ն են, ծայրահեղ ծանր՝ 63, թոքերի արհեսատական օդափոխության սարք միացված է 15 քաղաքացու։ «Թվերի աճին զուգընթաց աճում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվեղ քաղաքացիների թիվը և սա այն հանգամանքն է, որից մենք միշտ փորձել ենք խոսափել կամ հեռվացնել այդ օրը»,-ասաց Արսեն Թորոսյանը։

Նախարարը նաև հավելեց, որ վաղվանից տուն կուղարկվեն ասիմպտոմ պացիենտները, որոնք կմեկուսանան տանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել