Ինքնազբաղվածները կսկսեն պետությանը հարկ վճարել, եթե տարեկան 24 միլիոն դրամից ավելի հասույթ ստանան

«Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքի համաձայն՝  վերջիններս հարկային պարտավորություններից ազատվում են, եթե նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների (բացառությամբ որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների) իրացումից հասույթը չի գերազանցել 24 մլն դրամը: Նշենք, որ նախկինում արտոնությունը տրվում էր 9 մլն դրամ հասույթը չգերազանցող ինքնազբաղված անձանց:

Ստորև ներկայացված ծառայություններ մատուցողները կսկսեն պետությանը հարկ վճարել, եթե տարեկան 24 միլիոն դրամից ավելի հասույթ են ստանում:

Ց Ա Ն Կ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍՈՎ ԻՆՔՆԱԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործունեության տեսակները

1.

Բնակչության պատվերով կատարվող`
1.1 կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում
1.2 հագուստի արտադրություն և նորոգում
1.3 գլխարկների արտադրություն և նորոգում
1.4 գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում
1.5 փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում
1.6 ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում
1.7 համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում
1.8 հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում
1.9 տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
1.10 այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
1.11 թիթեղագործական գործունեություն

2.

Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում

3.

Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ

4.

Լեզուների ուսուցման դասընթացներ

5.

Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ

6.

Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն

7.

Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն

8.

Ստեղծագործական գործունեություն

9.

Խնջույքավարների գործունեություն

10.

Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում

11.

Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար

12.

Դարբնոցային գործունեություն

13.

Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել