Մայիսի 14-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։
Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 4,408,618 է։ Մահացել է 300,315 մարդ, բուժվել՝ 1,576,871-ը։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 252,245-ի։ Բուժվել է 53,530 մարդ, մահացել է՝ 2305-ը։
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 144,749 դեպք է գրանցվել, մահացել է 4,007 մարդ, բուժվել՝ 104,030-ը։
Մինչդեռ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6,854-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 114,533 դեպք։ Ապաքինվել է 90,539 մարդ։
Մինչդեռ Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 2,879 անձի մոտ, որից 1,833-ն ապաքինվել են, 35-ը՝ մահացել է։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 667-ի։ Մահացել է 12 մարդ, բուժվել է 383 մարդ։
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 3860-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 1572 է, վիրուսից 49 մարդ է մահացել։
Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն է։ 1,405,961 վարակված, 85,066 մահ։