Վերապատրաստում ՍԱՏՄ տեսուչների համար․ այն կանցկացվի 2020 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում

ՀՀ սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ՝ նախատեսվում է անցկացնել Տեսչական մարմնի մարզային տեսուչների վերապատրաստումներ:

Այս մասին տեղեկացնում են ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախագծի նպատակն է բարելավել մարզային տեսուչների գիտելիքներն անասնաբուժության, սննդամթերքի անվտանգության, բուսասանիտարիայի, իրավաբանական և սահմանային վերահսկողության բնագավառները կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ, ինչը նաև կբարձրացնի աշխատանքի որակը:

Վերապատրաստման ավարտին կկազմակերպվի թեստավորում, որը թույլ կտա գնահատել տեսուչների մասնագիտական գիտելիքները, ինչի արդյունքների հիման վրա էլ հնարավոր կլինի պլանավորել նրանց
կարողությունների զարգացման հետագա քայլերը։

Վերպատրաստումները նախատեսվում է անցկացնել 2020 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել