Մայիսի 10-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։
Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 4,079,388 է։ Մահացել է 281,313 մարդ, բուժվել՝ 1,394,920-ը։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 635-ի։ Մահացել է 10 մարդ, բուժվել է 309 մարդ։
Մինչդեռ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6,640-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 107,603 դեպք։ Ապաքինվել է 86,143 մարդ։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 209,688-ի։ Բուժվել է 34,306 մարդ, մահացել է՝ 1,915-ը։
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 138,657 դեպք է գրանցվել, մահացել է 3,786 մարդ, բուժվել՝ 92,691-ը։
Մինչդեռ Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 2519 անձի մոտ, որից 1,650-ն ապաքինվել են, 32-ը՝ մահացել է։
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 3313-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 1325 է, վիրուսից 45 մարդ է մահացել։
Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն է։ 1,321,223 վարակված, 79,058 մահ։