Սեուլի իշխանությունները անորոշ ժամանակով դադարեցրել են գիշերային ակումբների, բարերի և զվարճանքի այլ վայրեր աշխատանքի՝ կորոնավիրուսային վարակի նոր ալիքի բռնկման պատճառով: Այդ մասին հայտնում է The New York Times- ը:
Նման միջոցներ ձեռնարկվել են այն բանից հետո, երբ հարավկորեական իշխանությունները հայտնաբերել են COVID-19-ով վարակվելու 18 նոր դեպքեր, որոնցից 17-ը տեղական ծագմամբ, հայտնում է Yonhap-ը: Միևնույն ժամանակ, վերջին մի քանի շաբաթների ընթացքում երկրում գրանցվել է օրական մոտ 10 նոր դեպք:
Քաղաքային իշխանությունները կոչ են արել բոլոր նրանց, ովքեր այս ժամանակահատվածում այցելել են Իտեվոնի ակումբներ, կորոնավիրուսային թեստ հանձնել և չհեռանալ տնից: