Մենք մեկ ամիս անց կմոռանանք կորոնավիրուսի մասին. Ալեքսանդր Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պայքարը կորոնավիրուսի վարակի դեմ թույլ կտա 1 ամսից մոռանալ հիվանդության մասին:

Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։

«Մենք ընտրել ենք մեր ճանապարհը, արտակարգ դրություն չենք մտցրել։ Եթե շարունակենք գնալ նույն ճանապարհով, մենք, անշուշտ, 1 ամիս անց կմոռանանք կորոնավիրուսի մասին։ Ուստի հոգ տարեք ինքներդ ձեր, ձեր հարազատների և սիրելիների մասին: Ավելի ու ավելի շատ մարդիկ, չնայած այս վիրուսին, վերադառնում են բնականոն կյանքին»,-հավելել է նա։

Վերջին տվյալներով՝ Բելառուսում հաստատվել է կորոնավիրուսի 21 101 դեպք, որոնցից 121-ը՝ մահվան ելքով։

Սակայն Լուկաշենկոն հայտարարում էր, որ Բելառուսում ոչ ոք կորոնավիրուսի պատճառով չի մահացել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել