«Ես ուզում եմ միանշանակ և աներկբա ընդգծել իմ վերաբերմունքը՝ ասելով, որ դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ՝ իր բոլոր դրսևորումներով»,-այս մասին ԱԺ-ում իր ելույթի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին։
«Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց կին պատգամավորներին սոցիալական ցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել, ամենավերջին ստահոդ, քստմնելի տեղեկություններն են տարածում ԱԺ «Իմ քայլը» խմբակցույթան պատգամավորների վերաբերյալ: Եվ այս ամենը ունի մեկ նպատակ՝ խեղճացնել քաղաքական մեծամասնությանը, քայքայել քաղաքական մեծամասնությունը և քայքայել ժողովրդի ու քաղաքական մեծամասնության միջև առկա վստահությունը»,- նշեց վարչապետը: