Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը անդրադառնալով այսօր խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին նշեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն Ազգային ժողով է բերում խուլիգանական խմբակների օրակարգը ու փորձում սադրել «Իմ քայլը» խմբակցությանը։
«Ցավում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը տրվել է սադրանքների և տեղի է ունեցել միջադեպը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողով է բերում ոչ թե խմբակցության օրակարգը, այլ անհասկանալի, Ազգային ժողովից դուրս գտնվող խուլիգանական խմբակների օրակարգը։ Եվ սա փաստ է»,- նշեց Լիլիթ Մակունցը։