Կորոնավիրուս․ իրավիճակը տարածաշրջանում. 02․05

Մայիսի 2-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։

Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 3,392,771 է։ Մահացել է 241,193 մարդ, բուժվել՝ 1,068,848-ը։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 582-ի։ Մահացել է 8 մարդ, բուժվել է 207 մարդ։

Մինչդեռ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6,156-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 96,448 դեպք։ Ապաքինվել է 77,350 մարդ։

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 124,054-ի։ Բուժվել է 15,013 մարդ, մահացել է՝ 1,222-ը։

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 124,375 դեպք է գրանցվել, մահացել է 3,336 մարդ, բուժվել՝ 58,259-ը։

Մինչդեռ Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 1,894 անձի մոտ, որից 1,411-ն ապաքինվել են, 25-ը՝ մահացել է։

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 2,273-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 1010 է, վիրուսից 33 մարդ է մահացել։

Նշենք նաև, որ ամենացածր վարակվածության ցուցանիշը գրանցվել է Կոմորյան կղզիներ կղզի-պետությունում, որը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և Մադագասկարի միջև։

2-րդ տեղում է Արևմտյան Սահարան, 3-րդ տեղում՝ Եմենը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել